30.01.2016|
11:50
Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին: